Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային գրադարանում այսօր բացվեց Ակսել Բակունցի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ֆինանսավորմամբ ստեղծված կիսանդրին: Հեղինակը քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է: Գրականագետ Դավիթ Գասպարյանը խոսելով Ակսել Բակունցի մասին` հարցադրում արեց, թե որտեղ է թաղված մեծանուն արձակագիրը: Այս հարցադրումն «առասպելի» տեսքով տասնամյակներ շարունակ ուղեկցել է Բակունցի կյանքն ու գրական ժառանգությունն ուսումնասիրողներին: «Երկար որոնումներ եմ կատարել: Այդ հարցով դիմել եմ Սուրիկ Խաչատրյանին` իր հնարավորություններն օգտագործելու համար: Չգտանք տեղը, թե որտեղ են գնդակահարել Բակունցին: Պարզվեց` Գուրգեն Մահարին գրել է հետեւյալը. Երեւանի բանտապետը ժամանակին մի քանի գաղտնիք է բացել` պատմելով, որ Բակունցին գնդակահարել են Թոխմախի լճի շրջակայքում»,-պատմեց Դավիթ Գասպարյանը:
Նա նկատեց` սա նշանակում է, որ պետք է որոնումներ արվեն: Այդ լճի մոտ միայն Բակունցը չէ գնդակահարվել: Այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանն իր հերթին ասաց. «Այսօր էլ որոնումների մեջ ենք: Երեւի Աստված կտա այդ հաջողությունը, որ գտնենք Բակունցի մասունքները, եւ տեղում հուշարձան կկանգնեցնենք ոչ միայն Բակունցի, այլեւ բոլոր գնդակահարվածների համար: Դա մեր պարտքն է, պետք է անենք: Մինչեւ վերջ պետք է գնանք այդ ճանապարհով»:
Կարդացեք նաև
Սյունիքի նախկին մարզպետը նաեւ պատրաստակամություն հայտնեց նորոգելու Ազգային գրադարանի այն դահլիճը, որտեղ տեղադրվել է Բակունցի կիսանդրին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
երևի խորհուրդ տվին ասին գնա քեզ գովազդի հասարակական գործերում, տեսնենք մոտակա ժամանակները որտեղ ենք տեղավորում