Բելառուսը նաթվի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Իրանի հետ՝ կապված Ռուսաստանի հետ նավթի և գազի հարցում բանակցությունների ձգձման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որոնք ուղղված են նավթի մատակարարման որոնումներին, և որոնք կհանգեցնեն գնի նվազմանը»,- ասել է նա:
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում նոր առաջարկներ են արվել, և իրենք պատրաստ են փոխզիջման:
«Կան որոշ նոր առաջարկներ: Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահը միջամտել է հարցին, և մենք այս հարցում լուծում կգտնենք: Մենք պատրաստ ենք փոխզիջումների»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ Բելառուսը ցանկանում է իրական քաղաքական հավասարակշռություն պահպանել իր հարևանների հետ հարաբերություններում:
«Մենք հաճախ ենք խոսում բազմավեկտորության մասին: Բայց խոստովանում ենք, որ ավելի շատ թռել ենք մեկ թևի վրա,- ասել է Լուկաշենկոն:- Սակայն կյանքը ցույց է տվել, որ ճգնաժամի պայմաններում մենք ռիսկի ենք դիմում կախվածության մեջ հայտնվել համապատասխան պետությունների ղեկավարության քաղաքական տրամադրություններից»:
Նրա խոսքով՝ չափազանց բարդ է իրենց համար հասնել իրական քաղաքական հավասարակշռության հարևանների հետ հարաբերություններում:
«Աստված մեզ նստեցրել է այստեղ, մենք ստիպված ենք վարել այնպիսի քաղաքականություն, որ ոչ մեկի չվիրավորենք և չվնասենք, բայց և չդառնանք ինչ-որ նահանգ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ