2016թ. Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ երկրում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նոբելյան կոմիտեին:
Կոլումբիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 1964թ՝ կառավարական զորքերի, Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի և հանցավոր խմբավորումների միջև: Այդ հակամարտության հետևանքով զոհվել է շուրջ 220 հազար մարդ:
Սեպտեմբերի 26-ին, Կոլումբիայի Կարթագենա քաղաքում համաձայնագիր ստորագրվեց երկրի կառավարության և հեղափոխականների միջև: Փաստաթղթի տակ կողմերը ստորագրություն դրեցին ռազմական փամփուշտներից պատրաստված հատուկ գնդիկավոր գրիչներով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ