Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում հոկտեմբերի 6-ին կիլոգրամը 80 դրամով խաղող է վաճառվել: Բեռնատար մեծ ավտոմեքենան Վերին Լարսում շուռ է եկել: Այն Հայաստանից խաղող էր տեղափոխում Ռուսաստան: Խաղողը բեռնվել է այլ բեռնատարի եւ Հայաստան ետ վերադարձվել: Ջուջեւանում գործող պահածոների արտադրամասի տնօրենը պատրաստակամություն է հայտնել կիլոգրամը 80 դրամով 10 տոննա խաղող գնել: «Ֆուռում» եղել է 12 տոննա խաղող, մնացած 2 տոննան նույն գնով գնել են Ջուջեւանի եւ հարեւան գյուղերի բնակիչները: Քիչ քանակությամբ խաղող հոկտեմբերի 7-ին վաճառվել է 100 դրամով:
Ջուջեւան համայնքի նախկին ղեկավար Ժորա Չիլինգարյանը հայտնեց, որ վաճառվածը սեղանի խաղող է,անողկույզ, «մսալի»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ