Այսօր ժամը 17.30-ին առցանց «Առավոտի» ուղիղ եթերում դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Հաղորդման հյուրերն են՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ տնտեսագետ, գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:
Թեման՝ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նոր կառավարությանը կհաջողվի՞ տարբերվել նախորդ կառավարություններից, կհաջողվի՞ բարձրացնել կառավարման արդյունավետությունն, ինչպես երեկ ասել էր Սերժ Սարգսյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը