«Մեկ միլիարդ դոլարը նախատեսված է ոչ թե Ադրբեջանի ռազմական գնումների համար, այլ ընդհանուր ռազմական ծախսերի` հանդերձանք, սնունդ եւ այլն: Ադրբեջանն իրեն շռայլ գնումներ թույլ տալ չի կարող, քանի որ ռազմական բյուջեն կտրուկ նվազել է»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատմանը` ասաց «Ռազմինֆո» լրատվականի ադրբեջանական բաժնի վերլուծական Տարոն Հովհաննիսյանը
Խոսելով Ադրբեջանի` Իսրայելից «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգ ձեռք բերելու տեղեկատվության մասին, նա ասաց, որ դա Ադրբեջանի հերթական քարոզչական հնարքն է. «Ադրբեջանի այն հայտարարությունը, որ «Երկաթյա գմբեթները» կարող են օգտագործվել «Իսկանդերների» նման հրթիռների դեմ, տրամաբանության սահմաններից դուրս է»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ