Ս/թ. հոկտեմբերի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հանդիպումը Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ:
Հանդիպմանը դեսպան Եսայանը, ողջունելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարին, ընդգծել է նշյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը: Դեսպան Եսայանը խոսել է նաև հայկական գյուղմթերքի ռուսաստանյան շուկա արտահանման և Ռուսաստանում սպառման հնարավորությունների ընդլայնման մասին՝ փաստելով, որ հայկական գյուղարտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է տեղի սպառողների շրջանում:
Իր հերթին Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Մոսկվայում կայացած ոլորտային քննարկումներին՝ ընդգծելով ռուսաստանյան շուկայում հայկական գյուղարտադրանքի հետագա ներկայացման ու հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում:
Դեսպանությունում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության առանցքային հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն