«Դիմում գրել` հրաժարվել եմ` առողջության պատճառով»,-այսօր Ազգային գրադարանում Ակսել Բակունցի կիսանդրու բացման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում իր պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Նոր եմ վիրահատվել` սրտի բաց վիրահատություն եմ տարել…Սյունիքում դժվար է, եղե՞լ եք Սյունիքում…էդ դժվարությունները, էդ ճանապարհը, դժվար է…»,-հավելեց նա:
Սուրիկ Խաչատրյանը միացավ միջոցառման հյուրերին` չմեկնաբանելով, թե ի՞նչ հաստ թղթապանակով էր երեկ ներկայացել կառավարության նիստին, որը գրավել էր լրագրողների ուշադրությունը:
«Լրագրողներն ի՞նչ չեն շեշտում որ…»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Նաեւ տեղեկացրեց, որ բուժման կուրս է անցնելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ