Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պետք է պետք է կարգի բերի հենց այն ոլորտը, որի շուրջ ապրիլյան պատերազմից հետո մեծ աղմուկ բարձրացավ. «Իրատես»

Հոկտեմբեր 07,2016 13:06

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում։ Հասարակության լայն խավերի մեջ կասկած է առաջանում. զինվորական չլինելով հնարավոր է լավ գլուխ չհանի ոլորտից։

Սակայն Սերժ Սարգսյանը միանգամից հակադարձեց բոլոր նման կասկածներին՝ տարանջատելով պաշտպանության նախարարի և շտաբի պետի գործառույթները։ Նա հասկացրեց, որ գլխավոր զինվորականը, ըստ սահմանադրության, գլխավոր շտաբի պետն է, իսկ Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի ռազմադիվանագիտական, տնտեսական, սոցիալական, գնումների հարցերով։ Այսինքն՝ պետք է կարգի բերի հենց այն ոլորտը, որի շուրջ ապրիլյան պատերազմից հետո մեծ աղմուկ բարձրացավ, լուրջ բացահայտումներ եղան։

Ասել է թե՝ Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի պաշտպանության համակարգի հետ կապված բոլոր ռազմավարական և մարտավարական հարցերով՝ չխրվելով առօրյա զինվորական կյանքի մեջ։ Սա նշանակում է, որ գլխավոր շտաբը և գեներալիտետը կտրվում են ֆինանսական հոսքերից, գնումներից և կոռուպցիոն այլ ռիսկեր պարունակող ոլորտների վրա ազդեցությունից։

Մյուս կողմից՝ ակնհայտ է դարձել, որ նախագահն ապրիլյան պատերազմից հետո ուղղակիորեն և ամենօրյա ռեժիմով անմիջականորեն սկսել էր զբաղվել բանակով, քանի որ դժգոհ էր համակարգում առկա վիճակից։ Այժմ արդեն իր ամենավստահելի անձերից մեկին նշանակում է պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնում։

Հետաքրքրական է, որ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարի կարգավիճակում առաջին իսկ խորհրդարանական ելույթում ուղղակիորեն հայտարարեց հետևյալը. «Իրականում ՊՆ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ նախագահի աշխատակազմի ևս մեկ դրսևորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն»։ Սա, ըստ էության, արևմտյան շատ երկրների մոդելն է, ինչը երբեմն հանգեցնում է հակասությունների, սակայն ինչպես ցույց է տվել փորձը, հակասությունների վրա խաղալը Սերժ Սարգսյանի սիրած գործելաոճն է։ Հակասությունների միջոցով հակակշիռներ է ստեղծում, որոշ դեպքերում ինքը դառնալով գլխավոր արբիտրը։

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31