Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները Հայաստանի առջեւ ի սկզբանե անիրագործելի խնդիր են դրել. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 07,2016 12:56

Իսկ գուցե այնաամենայնիվ մեզ նո՞ւյնպես կհաջողվի ստեղծել «ազգ-բանակ»։ Փորձենք հերթով քննարկել դրա համար անհրաժեշտ կարեւորագույն նախադրյալները։

Առաջին՝ բարձրակարգ կրթություն (որովհետեւ առանց ժամանակակից գիտության եւ բարձր տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ հզոր բանակ)։ Բայց արի ու տես, որ մեզ մոտ կրթության նախարարները նշանակվում են ըստ կուսակցական քվոտաների, դպրոցների տնօրեններ են նշանակվում բացառապես սրա- նրա «մոտիկները» (որոնցից  պահանջվում է ընդամենը «նորմալ» ընտրություններ անցկացնել եւ ՀՀԿ-ական միջոցառումների համար գլխաքանակ ապահովել), բուհերում էլ իշխում են «սաքուլիկները»։

Հաջորդը՝ առողջ, մրցակցային տնտեսություն։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ, ասենք, Իսրայելում միայն մի հոգի շաքարավազ ներկրի, իսկ այդ երկրի նախագահի կամ վարչապետի եղբայրը փայ մտնի բոլորի բիզնեսներում։

Մյուսը՝ ճշգրիտ արտաքին քաղաքականություն։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելը որեւէ երկրում դեսպան նշանակի ծանրամարտի նախկին չեմպիոնին կամ ինչ-որ մեկին, որին աշխատանքից ազատել են, բայց քանի որ չգիտեն, թե ինչ «հարմար գործ» տան՝ ուղարկում են որեւէ երկիր որպես դեսպան։ Կամ՝ հնարավո՞ր է, որ միջուկային զենք ունենա մի բանակ, որի զինվորների սպիտակեղենը տնից են ուղարկում, իսկ սպաները «կանիստրով» բենզին են գողանում։

Մի խոսքով՝ «ազգ-բանակ» կառուցելու համար անհրաժեշտ նախադրյալների թվարկումը կարելի է շարունակել, բայց մի բան ակնհայտ է՝ այս իշխանությունների պայմաններում դրան հասնել հնարավոր չէ անգամ տեսականորեն։

Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները Հայաստանի առջեւ ի սկզբանե անիրագործելի խնդիր են դրել։ Թե ինչու՝ կարծում ենք, հասկանալի է։ Նախ՝ որովհետեւ «ազգ-բանակի» կոնցեպտը ենթադրում է բանակային կարգապահություն (ցանկացած բանակում մարդու սովորական ազատությունները սահմանափակված են օրենքի ուժով), եւ երկրորդ՝ «ամեն ինչ բանակի համար» կարգախոսը հնարավորություն է տալիս անընդհատ բնակչությանը ստիպել «ձգել գոտիները», իսկ պետական միջոցների մեծ մասը ծախսել գործնականում առանց վերահսկողության։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31