Կառավարության ամբողջական կազմն արդեն հայտնի է: Գործադիրում իրականացվող վերջին փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունների, քննադատությունների կամ լավատեսական արձագանքների պակաս այս օրերին, բնականաբար, չեղավ:
Նորանշանակ վարչապետի կոշտ ու պահանջկոտ հայտարարություններով` կառավարության աշխատանքների մեկնարկը, կարելի է ասել, դեռևս օրեր առաջ տրվեց: Արդյոք Կարեն Կարապետյանի խոսքերը գործ կդառնան, ինչպես սիրում է նշել մեր հայտնի գործարար, նախկին քաղաքական գործիչներից մեկը, և արդյոք մեր խարխլված տնտեսությունը, քիչ, թե շատ, կբռնի զարգացման ճանապարհ, պարզ կլինի կարճ ժամանակ անց:
Մինչ այդ` վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների ամփոփումը` առաջարկվող տեսանյութում:
Կարդացեք նաև
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ