Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. ընդդիմադիր առավելագույն ձայներ հավաքած ուժերը ոչ մի ծրագիր չէին ներկայացրել. «Իրատես»

Հոկտեմբեր 07,2016 12:27

Փոփոխված Ընտրական օրենսգիրքը Վանաձորում և Գյումրիում անցավ առաջին փորձությունը։ Եթե այլ բացթողումներ չդիտարկենք, միայն այն, որ արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքապետ ընտրելու հարցում բավականին խնդիրներ են առաջացել, ցույց է տալիս, որ նոր-նոր բարեփոխված ԸՕ-ում ամեն բան այնքան էլ հստակ չէ։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանին «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց.

– Նոր ընտրակարգով ընտրությունները համարում են քաղաքական։ Հաջողվե՞ց քաղաքական ուժերի, գաղափարների ընտրություն անել, ոչ թե անձերի։

– Որոշակիորեն՝ այո, իսկ գաղափարական  առումով դեռ  ճանապարհ պետք   է  անցնենք,   որ   ընտրողը ծրագրերի,  գաղափարների  միջև ընտրություն կատարի։

Ավելին ասեմ. ընդդիմադիր առավելագույն ձայներ հավաքած ուժերը ոչ մի ծրագիր չէին ներկայացրել, ընդամենն ասում էին, որ պայքարում են ՀՀԿ-ի դեմ, և, որոշակի դժգոհության ալիքն ուղղորդելով, ստացան իրենց ձայները։ Ընդդիմադիրներից ոչ մեկը ծրագրային որևէ բան չի ներկայացրել։

Օրինակ, Վանաձորում, եթե որևէ բան իրականացվել է, դա եղել է պետբյուջեի միջոցներով։ Մեր գործընկեր Էդմոն Մարուքյանն առաջարկ է ներկայացրել, և կառավարությունը ֆինանսավորել է այն։ Եթե բացենք միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկությունները, կպարզվի, որ նրանցից ոչ բոլորն են ֆինանսավորվում։

Գյումրիում էլ նույն ծրագիրն էր «Մենք պայքարում ենք ՀՀԿ-ի դեմ», բայց երբ փորձում ես հասկանալ՝ ինչու և ինչի համար են պայքարում, պարզվում է՝ «տակը» ոչինչ չկա։ Ի դեպ, Գյումրիում հատկանշականը նաև այն էր, որ իրենց «սուպերընդդիմություն» համարողներն ամենավերջին տեղերը զբաղեցրին։ Պարզ դարձավ նաև, որ բոլորին փնովելն այլևս չի գործում, անհրաժեշտ են իրական ծրագրեր ու պատկերացումներ, տեսլական։ 2017-ին հենց այս ձևաչափով պետք է գնալ խորհրդարանական ընտրությունների։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31