Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. ադրբեջանական բանակն ակտիվացել է. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 07,2016 12:23

Վերջին օրերին Ադրբեջանն  ակտիվության նշաններ է ցույց տալիս Ղարաբաղի հետ շփման գծում։ Հրադադարի խախտման դեպքերի եւ արձակված կրակոցների թիվն օր օրի ավելանում է։ ԼՂՀ ՊԲ-ն երեկ տեղեկացրել էր նաեւ, որ կիրառվել են խոշոր տրամաչափի ԴՇԿ գնդացիրներ։

Հաղորդագրությունում նշվում էր, որ «հակառակորդին լռեցնելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»։

Անդրադառնալով հաղորդագրության այդ երկու դրվագին՝ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը եզրակացնում է, որ եթե ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների՝ նշանակում է կրակահերթերն արդեն կրում են կանոնավոր բնույթ եւ անմիջական վտանգ են ստեղծում մարտական հերթապահություն կրող անձնակազմի կամ մարտական դիրքերի ենթակառուցվածքների, դրանց սպասարկման համար։

– Պարոն Աբրահամյան, դուք ժամանակ առ ժամանակ լինում եք սահմանին։ Տարածված պաշտոնական տեղեկատվության եւ ձեր ունեցած   տեղեկությունների   վրա հիմնվելով, կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակը սահմանին արտաքուստ է միայն հանգիստ։

– Այո, էս պահին իրոք կարող ենք արձանագրել, որ խաղաղությունը միայն արտաքուստ է, որովհետև խորքային առումով նկատելի են գործընթացներ, ադրբեջանական բանակն ակտիվացել է, որը տարբեր դրսեւորումներ է ունենում սահմանագծին։ Ըստ էության, այն հարաբերական խաղաղություն ասվածը, որ շատ ժամանակ երեւում է, գոնե այս պահին արտաքուստ է։

Իրավիճակը, ըստ ձեզ, բա՞րդ է: Հեռանկար կա՞ ավելի լարվելու։

– Այս պահին չկան շատ լուրջ իրավիճակներ, բայց ակտիվացման միտումները նկատելի են։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31