Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ Բանկի բոլոր քարտապանների համար

Հոկտեմբեր 07,2016 12:10

ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճի խթանման նպատակով, հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ և հարմարավետ, այլև շահավետ:

Սկսած 2016 թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ “Cashback N1” առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց (մանրամասն կարող եք տեղեկանալ կայքում):

Առևտրային/սպասարկման կետերը, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կստանան cashback-պարգևատրումներ, ՀՀ ողջ տարածքում  թվով մոտ 300-ն են։ Cashback-պաչգևատրումների չափը կազմում է ծախսած գումարի մինչեւ 15.9%-ը։ Cashback-պարգևատրումները կհաշվեգրվեն հաճախորդի քարտային հաշվին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը նախորդ ամսվա ընթացքում “Cashback N1” ցանցում կատարված անկանխիկ գործարքների համար:

Որքան ավելի շատ անկանխիկ վճարումներ եք Դուք իրականացնում, այնքան մեծ գումար է բանկը հաշվեգրում է Ձեր հաշվին:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31