Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային քննարկմանն է ներկայացրել Երևանի և Մոսկվայի միջև Կովկասյան տարածաշրջանը ծածկող հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Հայաստանի հետ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին:
2016թ. հունիսին Հայաստանի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համատեղ ՀՕՊ-ի մասին համաձայնագրին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ