Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել». Փոստանջյանը հորդորում է կոսմետիկ փոփոխությանը չխաբվել

Հոկտեմբեր 07,2016 11:46

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու հետ կապված հարցին ի պատասխան ասաց, որ Սերժ Սարգսյանը մանրում է իր կարողությունները, որի մեջ է մտնում նաեւ Սուրիկ Խաչատրյանը:

Սրանով նա փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը, որ արատավոր անձանցից ազատվում է. «Արատավոր համակարգում փոփոխությունը, եթե չի ենթադրում համակարգային փոփոխություն, որը տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում իրականացնել, ուրեմն սրանով նա փորձում է երկարաձգել իր իշխանությունը: Իրականում սրանք փոփոխություններ չեն, չի փոխվելու մեր կյանքը: Մենք այսպիսի համակարգի ներքո չենք կարող ապրել: Քաղաքական մենաշնորհը պետք է վերանա»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, սրանք կոսմետիկ միջոցներ են, բայց որակական փոփոխությունների չեն բերելու:

Մեր հարցին՝ Դուք բազմիցս եք ասել, որ Սուրիկ Խաչատրյանը կարեւոր դերակատար է Սերժ Սարգսյանի համար, կարեւոր խաղացող է իր շախմատային տախտակում եւ նրա միջոցով է, որ կարողանում է ընտրություններին վերընտրվել, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը հիմա զոհում է իր գլխավոր խաղաքարերից մեկին, որ ամբողջ խա՞ղը հաղթի՝ նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել եւ հետո նշանակվել: Սուր պահերին, երբ պետք էր կեղծել հանրաքվեն, նա դիմեց այդպիսի գործիքի: ՀՀ-ն բաժանել են 13 ընտրատարածքի եւ այդ ընտրատարածքներում արդեն ունեն որոշակի սցենար, գիտեն ինչպես պետք է կեղծեն ընտրությունները: Դրա վերջին փորձը Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններն են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31