Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը մտահոգված է հուլիսյան դեպքերով. սպասում են հետաքննության արդյունքներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2016 11:27

Հուլիսյան դեպքերն ու ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն քննարկվել է ԵԽ-ում: Այսօր Երևանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպական միության (ԵՄ) կողմից Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքների ներկայացման ժամանակ ՀՀ-ում տեղի ունեցած նշված երկու կարևոր իրադարձությունների մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի քաղաքական, տնտեսական մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը հայտարարեց. «Որպես մեր գործընկեր՝ Հայաստանի մասին բարձրաձայնել ենք մի քանի խնդիրների մասին՝ հուլիսին և սահմանադրական հանրաքվեից հետո: Անհրաժեշտ է ապահովել շարունակությունը իրականացվող բարեփոխումների: Այդ նպատակով 46 միլիոն եվրո է տրամադրվել Հայաստանին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման համար»:

Դիրկ Լորենցը նաև շեշտեց, որ ՀՀ-ն առաջին երկիրն է, որի համար ունեն բյուջետային աջակցություն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

ԵԽ/ԵՄ ծրագրային համագործակցության կառուցակարգի (ԾՀԿ) համակարգող, ԵԽ գլխավոր տնօրինություն II Լիլիա Կոլոմբեն հայտնեց, որ պլատֆորմի շրջանակներում սա երկրորդ հանդիպումն է:

dirk-lorenc-suren-qrmoyan

Դառնալով ՀՀ-ին բյուջետային հատկացումներին՝ Լիլիա Կոլոմբեն փաստեց, որ ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 միլիոն եվրո. «Թեև այս ծրագրի շրջանակներում Հայաստանը համեստ բյուջետային փաթեթ ունի, բայց Հայաստանը կարևոր դեր ունի խաղալու թե′ տարածաշրջանային, թե′ ազգային ծրագրերում»:

Նշենք, որ ՀՀ-ն մասնակցություն ունի չորս ազգային ծրագրերում ՝ քրեական բարեփոխումներ, բանտային համակարգում առողջապահական ծառայությունների ամրապնդում, բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ծրագիր և երկարաժամկետ աջակցություն ընտրությունների հետ կապված:

Որոշ ծրագրեր են նախատեսվում իրականացնել նաև 2017-ին, այդ ծրագրերը կներկայացվեն Ստրասբուրգ և Բրյուսել, որոնք կհաստատվեն 2017-ի սկզբներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31