ԱՄՆ Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Բ. Հանքոքը շնորհավորել է «հայկական երկու պետություններին»՝ անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ դրանով իսկ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի արևմտյան թևի հաղորդագրությունը:
«2016թ. հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տոնում են Խորհրդային Միությունից իրենց անկախության 25-րդ տարեդարձը»,- ասվում է Հանքոքի հռչակագրում:
Հռչակագրում նշվում է, որ «Արցախը շարունակում է իր հիշարժան պայքարը հանուն հայկական ինքնությանը պահպանման, միջնադարյան հուշարձանների պաշտպանության և իր սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ