Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ հիմնադրամն արհամարհում է ՀՀ օրենքն ու Երեւանի քաղաքապետարանի զգուշացումը

Հոկտեմբեր 07,2016 16:30

Հերացու 2 հասցեում «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» (ՀԱՊԿ) հիմնադրամը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում: Հիմնադրամի կողմից վեր խոյացող շենքը լուսավորության տեսանկյունից լուրջ խոչընդոտ է հանդիսանում Այգեստան փողոցի բնակիչների համար: Քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով դադարեցնել կամ կասեցնել ՀԱՊԿ հիմնադրամի կողմից իրականացվող շինարարությունը: Քաղաքապետը պատասխանել է՝ ՀԱՊԿ հիմնադրամի շինարարությունն օրինական է եւ համապատասխանում է սահմանված նորմերին:

Չհաշտվելով քաղաքապետի հիմնավորման հետ՝ բնակիչները Երեւանի քաղաքապետարանին դատի են տվել:

Ըստ օրենքի՝ ՀԱՊԿ հիմնադրամը պարտավոր է դադարեցնել շինարարությունը, մինչեւ դատարանը որոշում կկայացնի: Այդ մասին ՀԱՊԿ ակադեմիային գրավոր զգուշացրել են Երեւանի քաղաքապետարանից, սակայն ակադեմիայի հիմնադրամն արհամարհել է զգուշացումն ու օրենքը եւ լայն թափով շինարարություն է կատարում:
Մանրամասները՝
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

06.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31