Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներումը ընտրովի չպիտի լինի՝ ներման խորհուրդը բոլորինն է

Հոկտեմբեր 07,2016 15:00

«Համաներման տեքստի հետ առաջարկները դեռ կարծես շարունակվում են: Ես կխնդրեի, որ հանրապետության նախագահը համարի սա նաեւ շարքային քաղաքացու խնդրանք: «Համաներում» բառն իր մեջ ներառում է ոչ ընտրովի մոտեցում: Երբ Հռոմի պապը այս գարնանը Հայաստանում էր, ներում ընկալումը ժողովրդի մոտ փոխվեց: Ինչ է նշանակում ներողամիտ, բարի լինել:

Համաներումները, որոնք երբեւէ եղել են, ես չեմ հիշում մի դեպք, երբ տասը տարուց ավելի ազատազրկվածի նկատմամբ տարածվի, կամ գոնե մի օր կրճատվի նրա պատժաչափից: Կխնդրեի, որ այս անգամ գոնե նախագահը չլսի այն իրավաբաններին, որոնք հակափաստարկներ կբերեն: Թող համաներումը լինի Հռոմի պապի գալու խորհրդին համահունչ. ներելը պետք է լինի բոլորի համար, ոչ թե՝ ընտրովի»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամի հետ զրույցը համաներման, վկաներին բերման ենթարկելու, գրավ կիրառելու մասին՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31