Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է սիրիահայը հայտնվի Playboy-ում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 07,2016 14:00

Ամռանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում էր սիրիահայ, այժմ հայաստանաբնակ, երիտասարդ Վարդան Նահապետյանի անունը: Ըստ գրառումների՝ հանրահայտ Playboy ամսագիրը նրան մերկ լուսանկարվելու առաջարկ էր արել՝ 1 մլն դոլար եւ BMW X6 մակնիշի ավտոմեքենա հոնորարով:

«Առավոտը» որոշեց հանդիպել երիտասարդի հետ՝ տեղեկանալու այս գործարքի մանրամասներին:

vardan_nahapetyan-2

Մեզ հետ զրույցում Վարդան Նահապետյանը նախ նշեց, թե ինքը դեռ պաշտոնապես չի մերժել, բայց համաձայնություն էլ չի տվել: Հավելեց նաեւ, որ իր 2 լուսանկարներն արդեն տեղադրված են Playboy-ի կայքէջում, իսկ համաձայնելու դեպքում էլ խորագիրը լինելու է «Առաջին մերկացող հայ տղա»: Հետո տարակուսանք հայտնեց սոցցանցերում ժամանակին տեղ գտած գրառումների առիթով՝ հղում անելով 1953թ. տպագրվող Playboy-ի հիմնադիրներից Հյու Հեֆների խոսքին՝ «Ես երբեք չեմ մտածել, որ Playboy ամսագիրը սեքսուալ բնույթ ունի: Ամսագրի Ռուսաստանի տարբերակը, որ լույս է տեսնում 1995-ից եւ Ուկրաինայինը՝ 2005-ից, ճիշտ է, հաճախ աղմուկ են հանում՝ հիմնականում մերկ կանանց լուսանկարների առիթով, բայց հիշեցնեմ, որ ժամանակին բազմաթիվ մեծանուն արվեստագետների, օրինակ՝ Էլիզաբեթ Թեյլորի, Պամելա Անդերսոնի, Սինդի Քրոուֆորդի եւ մյուսների ճանաչման հասնելու ճանապարհին մեծ դեր է խաղացել մեր ամսագիրը: Այն պարունակում է նաեւ հոդվածներ, որոնք վերաբերում են նորաձեւությանը, սպորտին, տարբեր ապրանքանիշերին, ներկայացվում է նաեւ հասարակական, քաղաքական գործիչներից, օրինակ՝ Դանիել Օրտեգա, Յասեր Արաֆաթ, մինչեւ Ջոն Լենոնին, Գարրի Կասպարովին եւ մյուսներին վերաբերող մինչ այժմ անհայտ դրվագներ»:

vardan_nahapetyan-4

Հետաքրքրությանը, թե ինչպես է գրավել ամսագրի ուշադրությունը եւ արդյոք դա կապված չէ՞ Սիրիայում ընթացող պատերազմի հետ, մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, թե վերջին օրերին ռմբակոծվում են հենց հայաշատ թաղամասերը, իսկ ինչ վերաբերում է իր՝ ծնունդով Սիրիայից լինելուն, ընդամենն ասաց, թե չի բացառվում: «Լուսանկարս ամսագրի ուշադրությանն է արժանացել, քանի որ ես տեւական ժամանակ լուսանկարվում եմ՝ գովազդելով հայաստանյան տարբեր ապրանքանիշեր»,- ասաց երիտասարդը: Ապա հավելեց. «Պետք չէ արվեստը շփոթել պոռնոգրաֆիայի հետ: Մարդիկ, որոնք քայլում են ժամանակի հետ, հաստատ նորմալ են նայում նման առաջարկին»:

vardan_nahapetyan-1

Հետաքրքրությանը՝ իսկ առաջարկին ինչպես է վերաբերվում ընտանիքը, մասնավորապես՝ կլորիկ հոնորարին, Վարդանը պատասխանեց. «Ընտանիքս արվեստասեր է, ես վաղուց չափահաս եմ, կայացած անձնավորություն եւ ինքս եմ որոշումներ ընդունում: Մեծ գումարը որեւէ մեկին չի խանգարի: Ճիշտն ասած՝ բացարձակապես խնդիր չեմ տեսնում «բաց» լուսանկարվելու պարագայում»:

vardan_nahapetyan-5

Հավելենք, որ Վարդան Նահապետյանը գովազդներում հանդես է գալիս կեղծանունով՝ Razboy եւ այս պահին հանդիսանում է «Երեւան» ձայնագրման ստուդիայի տնօրենը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31