Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք առանցքային խաղացողների բացակայությամբ «Ուրարտուն» զիջեց «Ռյազանին» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 06,2016 23:10

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում նորաստեղծ «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումբը Ռուսաստանի Սուպերլիգա-1 2016/2017 թթ. առաջնության մեկնարկային խաղում լրացուցիչ ժամանակում (հիմնական ժամանակն ավարտվեց 82:82) 89:93 հաշվով զիջեց Ռյազանի համանուն թիմին:

Մեր բասկետբոլիստները ամբողջ խաղի ընթացքում հավասար պայքար մղեցին բազմափորձ հյուրերի հետ, անգամ եղավ մի պահ, երբ «Ուրարտուն» 10 միավորի առավելություն ուներ, սակայն դա պահպանել չկարողացավ:

pa061770 pa061804 pa061975 pa061993 pa062004

Մեր բասկետբոլիստները միանգամայն ի վիճակի էին այս խաղում հաղթել, եթե մինչեւ հանդիպման սկսվելը անցանկալի անակնկալներ չլինեին: Մեկնարկից րոպեներ առաջ պարզվեց, որ մեր թիմի երեք առանցքային խաղացողներ՝ Վիկտոր Հովսեփյանը, Արիզոնա Ռեյդը եւ Վիկտոր Ուսկովը իրավունք չունեն մասնակցել խաղին ու այդ հանգամանքը գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի մեկնաբանությամբ բացասաբար ազդեց թե մյուս տղաների, թե հանդիպման ընթացքի վրա:

Aravot.am-ի հարցին, թե հոկտեմբերի 9-ին կայանալիք «Սամարայի» հետ հանդիպմանը խնդիրները կարգավորվա՞ծ կլինեն, մարզիչը պատասխանեց, որ  այդպիսի ակնկալիքներ ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31