Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը հորդորեց սպասել ոչ թե Գագիկ Ծառուկյանի վերադարձին, այլ՝ երկրորդ գալստյանը

Հոկտեմբեր 06,2016 21:52

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ինչից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցերից մեկը վերաբերում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձին, ինչն այս օրերին չեն բացառում նաեւ ԲՀԿ-ականները:

Պարոն Շարմազանովը չմեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի վերադարձի լուրը, բայց խորհուրդ տվեց սպասել միայն մի բանի. «Ես մի բանի եմ սպասում այս կյանքում, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս սպասել երկրորդ գալստին,  ուրիշ ոչ մի բանի, որ տենց մեծ սպասում եք անում: Իսկ մնացածը՝ ով ում է սպասում, տվյալ քաղաքական ուժի խնդիրն է: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, առաջնորդվում ենք մեր քաղաքական ծրագրերով»:

Հարցին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին շարունակո՞ւմ է համարել չարիք, պարոն Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն բացառապես գնահատական է տվել երեւույթներին, այն երեւույթները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքակիրթ, քաղաքական ու բարոյական զարգացմանը, մենք դրան դեմ ենք, անկախ նրանից թե ինչ կուսակցական պատկանելություն ունի: Որեւէ անձի չենք պիտակավորել, այլեւս ավելացնելու բան չունեմ»:

Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ գործադիր մարմնի նիստում ամփոփել են  ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների արդյունքները. «Ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում այս ընտրություններում կուսակցության ձեռք բերած արդյունքները: Համայնքների մոտ 72 տոկոսը ՀՀԿ-ական են: ՀՀԿ-ն պահպանում է  իր առաջատարի դիրքերը ՀՀ քաղաքական դաշտում, շարունակում է մնալ տարածքներում ամենակենսունակ կառույցներ ունեցող ուժը: Բացթողումներ ենք ունեցել, բայց  դրանցից դասեր քաղելով՝ պատրաստվում ենք ԱԺ ընտրություններին»:

Հարցին, թե Վանաձորը ձեզ համար կորո՞ւստ էր, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Կորուստ լինի, չլինի, այնպես չէ, որ ով ինչքան ձայն հավաքել է, խորհրդարանականն արդեն գրպանում է: Չպետք է հուսահատվեն այն կուսակցությունները, որոնք քիչ ձայն են հավաքել, չպետք է ոգեւորվեն այն ուժերը, որոնք շատ ձայն են հավաքել: Դանդաղ շտապեք, կորուստների մասով կապրենք, կտեսնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31