Հոկտեմբերի 6-ին կայացած նիստում կառավարությունը որոշում ընդունեց ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղափոխել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառավարման ոլորտ։ Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին կառավարության նախկինում ընդունված մի շարք որոշումներում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվեց որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկտետում, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պահպանման ծախսերի վերաբերյալ։
Այդ ընթացքում կստեղծվի համատեղ հանձնաժողով՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի գույքի փոխանցման նպատակով։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն