ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քրեական գործ է քննվում չափահաս անձանց կողմից 15-ամյա աղջկա բռնաբարության, նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու կապակցությամբ: 15-ամյա աղջիկը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակչուհի է:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138 («Բռնաբարությունը») եւ 141 («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ») հոդվածներով: Սույն քրեական գործն առնչվում է 3 տղամարդկանց, որոնցից մեկի՝ 46-ամյա անձի նկատմամբ հետախուզում է հայտարարված:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, Սյունիքի մարզի բնակիչ, տաքսիստ աշխատած 46-ամյա տղամարդը դեռեւս հայտնաբերված չէ:
Քրեական գործի դրվագներից մեկը վերաբերում է 2014 թվականին, երբ աղջիկը 13 տարեկան է եղել: Քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ