Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական համալսարանի ռեկտորն անդրադարձավ ՀՀ կառավարության ձեւավորմանը

Հոկտեմբեր 06,2016 19:45

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունեցին ՀՖՀ ավելի քան 200 շրջանավարտի: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ստեղծումից ի վեր սա բուհի շրջանավարտների նման մասշտաբի առաջին հավաքույթն է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է ընդունել Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին: «Իր գոյության 15 տարիների ընթացքում համալսարանը տվել է 1456 շրջանավարտ: Դուք բոլոր շրջանավարտներդ ունեք ընդհանուր վճռականությունը, որով Ֆրանսիական դիպլոմ ստացաք, տիրապետում եք լեզվին, նպաստում ֆրանսիական մտածելակերպի տարածմանը Հայաստանում»,- նշեց պարոն Շարպանտիեն:

2 3 4 5

Դեսպանն անդրադարձավ  նաեւ 2014թ. Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից ստեղծված շուրջ 36000 անդամ ունեցող «Ֆրանս Ալյումնի» ցանցին, որն իր շուրջն է համախմբում Ֆրանսիայում եւ արտերկրում գործող Ֆրանսիական կրթօջախների, ՀՖՆ նախկին ուսանողների եւ ստաժորների:

Ժան-Մարկ Լավեստը շնորհակալություն հայտնեց դեսպանին, որը չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանն առաջարկել էր, որ միջոցառումը դեսպանատանը կայանա:

Ռեկտորը փաստեց, որ շնորհիվ բուհի տված գիտելիքների եւ դիպլոմի` Ֆրանսիական համալսարանի ուսանողները բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր ոլորտներում: «ՀՀ նոր կառավարությունը երեկ վերջնականապես ձեւավորվեց, եւ մեր նախկին շրջանավարտը ներգրավված է նորաստեղծ կառավարության մեջ»,- ասաց ռեկտորը: Ավելի ուշ նա նշեց, որ նկատի ունի վարչապետի խորհրդականին:

«Մտավախություն կար, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տված կրթությունը կարող է բերել ուղեղների արտահոսքի, սակայն 80 եւ ավելի տոկոսն աշխատում է ի նպաստ եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,-ասաց Ժան-Մարկ Լավեստը: Նրա ձեւակերպմամբ, Ֆրանսիան մեծ հանձնառություն է ցուցաբերել թե քաղաքական, թե ֆինանսական առումով, որովհետեւ այսօր  տարեկան 600 եվրո յուրաքանչյուր ֆրանսիացի հարկատուից ուղղվում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների եւ համալսարանի ծախսերը հոգալուն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31