Վերաքննիչ քրեական դատարանում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարեցման դեմ բողոքի քննության ժամանակ դատավորը դատական սանկցիա է կիրառել Արայիկ Խանդոյանի հանդեպ` նրան նիստերի դահլիճից հեռացնելով: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Խանդոյանի պաշտպանը` Արա Ղարագյոզյանը:
Նա նշեց, որ ինքը նույնպես դուրս է եկել նիստերի դահլիճից: Խնդիրն այն է, որ Արայիկ Խանդոյանը դատարանում ասել է. «Դատարաններ չկան, դատարանները քաղաքական պատվեր են կատարում: Ինչ որ արել եմ` Ձեր երեխաների համար ենք արել»,-Խանդոյանի խոսքերը փոխանցեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Արայիկ Խանդոյանի մյուս փաստաբանը` Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատարանը մերժել է կալանքի երկարեցման դեմ բողոքը, նա կշարունակի մնալ կալանքի տակ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ