Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք թույլ տա Բալասանյանին նկարչությամբ Գյումրու քաղաքապետ կարգեն»․ ոտքի են կանգնել ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական Վերածնունդը» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 18:08

Գյումրու ՏԻՄ ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի՝ ԳԱԼԱ-ի, «Բարգավաճ Հայաստանի», «Հայկական Վերածնունդի» ներկայացուցիչներն այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում համատեղ փաստաթուղթ ստորագրեցին՝ հայտարարելով, որ թույլ չեն տա կեղծելով, նկարչությամբ իրենցից մանդատ խլեն՝ ի օգուտ «Բալասանյան» դաշինքի։

gyumri_ert_2 Ըստ նրանց, Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասով Գյումրու ավագանու 33 մանդատները հստակ բաշխվում են հետևյալ կերպ․ 15 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 9 մանդատ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 5 մանդատ «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը ու 4 մանդատ ԳԱԼԱ-ին։

«Մուկուչյանն, անտեսելով այս բաշխումը, օրենսգրքի տվյալ հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների բացարձակ մեծամասնությունը պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ մնացածը պետք է բաշխվի մյուս կուսակցություններին, որոնք հաղթահարել են վեց տոկոսի շեմը։ Ոչ Մուկուչյանը ու ոչ մեկ այլ իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ «Բալասանյան» դաշինքին հատկացնելու համար։ Չեն կարողանում բացատրել նաև, թե ինչո՞ւ 141 հոդվածի 4-րդ մասը ստորադասվի 5-րդ մասին։ Ավելին, «Բալասանյան» դաշինքը օրենքի անկատարության և կամայական մեկնաբանության արդյունքում օդից ստանում է երկու մանդատ, տվյալ դեպքում բոնուսային կարգով ի նկատի ունեմ, իսկ մյուս երեք կուսակցությունները՝ ԳԱԼԱ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» կորցնելու են ժողովրդի իրական քվեներով ստացած մանդատները։

gyumri_ert_1Կարծում եմ, որ սա աբսուրդ է, երբ մի քաղաքական ուժը վաստակում է ժողովրդի վստահության քվեն, մյուսը ստանում է այդ քվեն օդից։ Օրենքը չի սահմանում, թե ի՞նչ է նշանակում մանդատների բացարձակ մեծամասնություն, և երբ սահմանված չէ, ապա ի՞նչ հիմքով է Մուկուչյանը պնդում, թե դա 33 մանդատի միայն 17-ն է և ոչ 18-ը, 20-ը կամ 30-ը․․․ Սրա համար մեկտեղ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է , որ մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների միջև, սակայն որևէ բացատրություն չկա, թե ինչ սկզբունքով են դրանք բաշխվելու մնացած կուսակցությունների միջև։

Վերջապես իշխանությունները պարտավոր են ընդունել, որ հարկատուների միջոցներով մշակել ու ընդունել են բազմաթիվ տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք տվող Ընտրական օրենսգիրք, որը փաստացի իշխանություն ունեցողներին հնարավորություն է տալիս կամայական կամ անհիմն մեկնաբանությունների ենթարկել այն, մանդատների բաշխումն իրականացնել ոչ թե արդարությամբ, օրինականությամբ, այլ քմահաճության սկզբունքով, ըստ քաղաքական պատվերի », -ասաց ԳԱԼԱ-ի ներկայացուցիչ Էդուարդ Մխիթարյանը։

Վերջիններս հայտարարեցին՝ եթե թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել Տիգրան Մուկուչյանի թելադրանքով, ապա այդ որոշումը երեք քաղաքական ուժերը կվիճարկեն ՀՀ ու եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու են արդար վճռի համար։ Ըստ նրանց, 3 քաղաքական ուժերի ավագանու անդամ ընտրված անձինք բոյկոտելու են բոլոր ավագանու նիստերը, մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը, չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով։

ԲՀԿ կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու են ամեն մի քվեի համար ու հասնելու են նրան, որ Գյումրիում օրինական իշխանություն ձևավորվի։

«Հայկական Վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանն էլ պատմական համարեց այս պահը, 3 քաղաքական ուժեր միավորվել են վերջ դնելու ապօրինություններին։ Ըստ նրա, ՏԻՄ ընտրություններում չհաղթած մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս միանալու են իրենց պայքարին։ «Մենք որոշում ենք կայացրել , մինչև մեզ հասանելիք, ժողովրդի քվեով ստացած 18 մանդատը չտրամադրվի մեր երեք քաղաքական ուժերին, որևէ մեկս մանդատ չենք ստանալու»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը։ Նա ասաց, որ բոյկոտելով ավագանու նիստերը՝ միտումնավոր խոչընդոտում են Սամվել Բալասանյանի նշանակումը, եթե «Բալասանյան» դաշինքը 17 մանդատ է ստանում, ուրեմն նա նշանակվում է, չի ընտրվում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

gyumri_ert_11 gyumri_ert_10 gyumri_ert_9 gyumri_ert_8 gyumri_ert_7 gyumri_ert_6 gyumri_ert_5 gyumri_ert_3Այնուհետ այս երեք քաղաքական ուժերի համակիրները, որոնք ասուլիսի ընթացքում սպասում էին «Ասպարեզ» ակումբի դիմաց, երթով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ։ «Մենք չենք թույլ չենք տալու Սերժ Սարգսյանին Գյումրիում քաղաքապետ նշանակի Սամվել Բալասանյանին, Հանրապետականը պարտվել է Գյումրիում, մենք մանդատ տվող չենք, այստեղ չանցավ Սերժ Սարգսյանի դաբրոն, անցավ գյումրեցու դաբրոն», հայտարարեցին երթի մասնակիցները՝ շարժվելով դեպի Թատերական հրապարակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31