Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չգիտեմ` Արայիկիս վերքերը լավացե՞լ են». Արայիկ Խանդոյանի մայր

Հոկտեմբեր 06,2016 17:55

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի կալանքի երկարեցման դեմ բողոքի քննությունը։

sam_5650 sam_5649 sam_5647Դատարանի առաջ հավաքվել են Արայիկ Խանդոյանի հարազատները: Նրա մայրը` Ռիմա Խանդոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Արդար դատ չի լինի, որովհետեւ անմեղ մարդկանց դատում են, մեղավորներն էլ ազատության մեջ են»:

sam_5645Ռիմա Խանդոյանը նշեց, որ երկու որդիները` Արայիկ Խանդոյանը եւ կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանը վատառողջ են. «Արարատի շնչառությունը փակվում է, իսկ Արայիկիս վերքերը չգիտեմ` լավացել են, թե ոչ…չգիտեմ` ոտքից խփածն անցել է, թե ոչ»:

Ռիմա մայրիկը դժգոհեց, որ մինչ օրս թույլ չեն տվել որդիներին տեսակցել:

Մանրամասները` ավելի ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31