ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքը նշել է, որ այցի ժամկետները դեռ հստակեցված չեն, և հույս է հայտնել, որ այցի շրջանակում կկարողանան հանդիպումներ ունենալ երկու երկրների նախագահների հետ:
«Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սերտ համագործակցում են միմյանց հետ միջնորդական ջանքերը շարունակելու ուղղությամբ ՝ հանուն տևական խաղաղության հաստատման»,- ասել է Ուորլիքը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանում գալիք տարի սպասվող խորհրդարանական ընտրությունները կարող են ազդել բանակցային գործընթացի վրա, դիվանագետը պատասխանել է. «Ես Հայաստանի ընտրությունները մեկնաբանելու լիազորություն չունեմ: Սակայն կողմերը հակված են խաղաղ կարգավորմանը, և մենք չենք կարծում՝ որ ինչ-որ բան կփոխվի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ