Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ. բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ

Հոկտեմբեր 06,2016 17:28

2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 264 ստուգում: 2015թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 495 ստուգում, այսինքն` այս տարի ստուգումների քանակը նվազել է մոտ 2 անգամ:

Փոխարենը` ստուգումների արդյունքում 2016 թվականին արձանագրվել է 5560.9 մլն դրամ, մինչդեռ 2015թ.-ին արձանագրվել էր 5059.7 մլն դրամ: Այսինքն` ստուգումների նվազմանը զուգընթաց արձանագրված ընդհանուր գումարն աճել է 501.2 մլն դրամով:

Այսպես, եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում միջինը 1 ստուգումով արձանագրվել էր 10.2 մլն դրամ, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում 1 ստուգման միջին գումարը կրկնապատկվել է` կազմելով 21.1 մլն դրամ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31