Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ

Հոկտեմբեր 06,2016 17:23

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:

Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ:

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է լիագումար նիստին նախորդած քննարկումների ընթացակարգը՝ ընդգծելով, որ հանրապետության վարչապետի մասնակցությամբ երկու փուլով հանձնաժողովներին և խմբակցություններին անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել ներկայացված օրինագծի վերաբերյալ:

«Մենք թևակոխել ենք տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը, որը ընթացիկ բուջետային տարվա եզրափակիչ փուլն է: Ըստ այդմ՝ ընդունել ենք կառավարության առաջարկը և ճիշտ ենք համարում վերջին եռամսյակի հենց սկզբին հստակեցնել ԱԺ դիրքորոշումը ներկայացված օրինագծի վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարությանը ժամանակին իրականացնել այդ փոփոխությունները», – ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Բյուջեում սպասվող փոփոխությունները խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Կառավարության լիազոր ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ առաջարկված փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ու մի շարք հատկացումների նվազեցմանը և կապիտալ ներդրումների ծրագրի համար պլանավորված միջոցների ավելացմանը:

Մտքերի փոխանակությունից և քննարկումից հետո խորհրդարանը 28 կողմ ձայնով հավանություն է տվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքին:

Լիագումար նիստի ավարտին ապահովագրական առողջապահության մասին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31