Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւն այսօր լրատվամիջոցներին հայտարարել է, թե ֆեդերացիան որդեգրել է ռուսաստանցի թենիսիստներին օգնելու քաղաքականությունը:
Այդ նպատակով ֆեդերացիան օրերս ATP-ի իր առաջին տիտղոսը նվաճած երիտասարդ հայ թենիսիստ Կարեն Խաչանովին եւս մեկ թենիսիստի հետ հոկտեմբերի 15-ից 23-ը կայանալիք «ՎՏԲ Կրեմլի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցելու սպիտակ քարտ է հատկացրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tass.ru-ի