Ռազմական ուժի համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը կազմվել է Global Firepower-ի մասնագետների վերլուծությունների հիման վրա:
Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը հայտնվել է 60-րդ տեղում, Թուրքիան` 8-րդ:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է ԱՄՆ-ը, եռյակը եզրափակում են Ռուսաստանը և Չինաստանը:
Ռազմական ուժի համաշխարհային ինդեքսում, ընդհանուր առմամբ, տեղ է գտել 126 երկիր: Աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով ավելի քան 50 գործոններ, այդ թվում պաշտպանության վրա արված ծախսերը, ռազմաօդային և ծովային ուժերի հզորությունը, բնական ռեսուրսների արդյունահանման ծավալները և երկրի լոգիստիկ առանձնահատկությունները, նավահանգիստների և օդանավակայանների քանակը և այլն:
Կարդացեք նաև
Վարկանիշային աղյուսակում հաշվի չի առնվել երկրների միջուկային ներուժը, ինչպես նաև նրանց ղեկավարման քաղաքական կամ ռազմական բնույթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ