«Ամբողջ քաղաքական դաշտը զավթել են այն ուժերը, որոնց որակի մասին, կարծում եմ` բոլորդ տեղյակ եք… հիմա ինչ- որ անձինք թե ի՞նչ ունեն անելու-չանելու, իրենց որոշելու հարցն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի`քաղաքականություն վերադարձի մասին հարցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մենք կարող ենք խոսել մեր դերակատարության մասին: Մենք համագործակցել ենք այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կոնկրետ քայլեր են կատարում մեր քաղաքական թատերաբեմում եւ եթե դրանք ընդհանուր նպատակի տանում են, ապա համագործակցում ենք այդ ուժերի հետ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, որ ԲՀԿ-ում ասում են, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի համար հանրային պահանջ կա, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Որպես հանրության ներկայացուցիչ ես զգում եմ Կոնգրեսի հաղթանակի հանրային պահանջ»:
Նա չպատասխանեց հարցին`իր կարծիքով հանրությունը Գագիկ Ծառուկյանի ինտելեկտի՞, թե՞ փողի պահանջն ունի:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ