Քիչ առաջ ԱԺ-ում ներկայացվեց ԿԸՀ նախագահի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:
Տիգրան Մուկուչյանին ԿԸՀ նախագահ ընտրելու համար քվեարկությանը մասնակցել է 103-ը, անվավեր ճանաչվել է 3 քվեաթերթիկ: Նրան կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր:
Այսպիսով, Տիգրան Մուկուչյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ:
Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար, ասաց, որ հսկայական անելիքներ ունի ԿԸՀ-ում եւ բաց է քննադատության, առաջարկությունների համար:
Կարդացեք նաև
ԿԸՀ անդամների քվեարկության անվավեր քվեաթերթիկների թիվն արտառոց մեծ էր՝ 21:
Ըստ քվեարկության արդյունքների, ամենաքիչ ձայնը հավաքել է Սեյրան Շահսուվարյանը՝ 91 կողմ, 8 դեմ:
Լաուրա Գալստյանը ստացել է 93 կողմ, 5 դեմ, Նունե Հովհաննիսյանը՝ 96 կողմ, 4 դեմ,
Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանն ու Գեորգի Մարտիրոսյանը՝ 94 կողմ, 6 դեմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ