ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նեղացել է լրագրողներից եւ որոշել է այլեւս հարցազրույցներ չտալ: Այսօր ԿԸՀ անդամների եւ նախագահի ընտրության ժամանակ, երբ լրագրողները ցանկանում էին որոշ հարցեր ուղղել ԱԺ նախագահին, նա ասաց. «Որովհետեւ դուք սկսել եք պատգամավորներից նաեւ ընդդեմ ինձ, իմ խոսակցությունից որոշակի կտոր առանձնացնել եւ դա դարձնել պայքարի ուղի: Այդ իմաստով ես որեւէ մեկին հարցազրույց չեմ տա, միայն նրանց, որոնք լավագույն լրագրողներ են, առանձին առանձին եթե գաք կտամ»,-ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ