«Ես կցանկանամ, որ նա վերադառնա, բայց դա իր որոշելիքն է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այսօր նա կրկին խորհրդարան էր եկել`ԿԸՀ անդամների ընտրության առիթով: Աբրահամ Մանուկյանի անունը, հիշեցնենք, կապվում էր Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ում ինտրիգների կազմակերպման հետ:
Աբրահամ Մանուկյանը պնդում է, որ իր եւ ԲՀԿ-ականների հարաբերությունները նորմալ են, ոչ մի խնդիր չունեն:
Հիշեցնենք նաեւ, որ Աբրահամ Մանուկյանն ասել էր, թե հոկտեմբերի 15-ից հետո հայտարարությամբ հանդես կգա: Այսօր էլ նա պնդեց, որ իր քաղաքական ապագայի հետ կապված հայտարարություն կանի իր նշած ժամկետում:
Հարցին`Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո հնարավո՞ր է, իր դերը ԲՀԿ-ում կրկին բարձրանա, նա պատասխանեց. «Ենթադրելու բան չկա: Ես ինքս եմ իմ դերը սառեցրել կուսակցությունում: Երբ որոշեմ, որ շարունակում եմ իմ գործունեությունը քաղաքական դաշտում, ես իմ տեղը կունենամ»:
Կարդացեք նաև
Նոր կառավարությանը, նրանից սպասելիքներին վերաբերվող հարցին էլ ասաց. «Բավական սպասելիքներ ունեմ, դեպի դրական տեղաշարժեր կան: Վարչապետը տնտեսության զարգացման խորը նպատակներ ունի»:
Ի՞նչ խնդիր կա ձեր եւ տիկին Զոհրաբյանի միջեւ, ի՞նչը չկիսեցիք`հարցին էլ պատասխանեց. « Նախ կիսելու բան չի եղել, երկրորդ`ո՞ւմ հետ պիտի կիսեի»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ