Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում պատգամավորները «գեյ շքերթներից» են բողոքում եւ ծեծված «գեյերի» մասին անեկդոտ պատմում

Հոկտեմբեր 06,2016 16:10

Այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացրած ՀԿ-ների մասին օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դժգոհեց, որ անընդհատ եվրոպական երկրներից օրինակներ են բերում. «Եվրոպական օրինակը մի դարձրեք իդեալ, հակառակ դեպքում գեյ շքերթներ կունենանք, ես այդպիսի երկրում չեմ ուզում ասել»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ դա մեզ չի սպառնում: Հայկ Բաբուխանյանն էլ արձագանքեց. «Դժվար է ասել: Ես ձեր լավատեսությունը չեմ կիսում»:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ԱԺ դահլիճում նստածների մեծամասնությունը չի ողջունում «գունավոր շքերթները»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զարմանք հայտնեց Բաբուխանյանի դժգոհության կապակցությամբ. «Անկեղծ ասած, ես էլ չէի ակնկալում, որ այս քննարկումը պետք է վերածվի տարատեսակ փոքրամասնությունների ողջունման կամ ժխտման գործընթացի»:

levon-martirosyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ իր խոսքում անդրադարձավ «գեյ շքերթներին»՝ ասելով. «Ես գեյ պառադներին դեմ եմ ընդհանրապես եւ մասնավորապես՝ Հայաստանում»: Նա մի անեկդոտ պատմեց, որ «գեյ շքերթը կազմակերպում են տրավմատոլոգիայի կաբինետների մոտ, որ ծեծված գեյերին արագ հասցնեն բժիշկների մոտ»:

Նախագծում նշված է, որ տեղական ինքնակառավարման, պետական մարմինները չպետք է միջամտեն, խոչընդոտեն, խառնվեն ՀԿ-ների օրինական գործունեությանը: Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Թուրքիայի կառավարությունից կարող են վարկ ստանալ եւ ուղղել դա Հայոց ցեղասպանության ժխտման համար: Կամ Ադրբեջանից ֆինանսավորվեն եւ ասեն, որ չպետք է կռվել ադրբեջանցիների դեմ, այլ՝ սեփական ժողովրդի դեմ:

Նախարարը պատասխանեց, որ ՀԿ-ի օրինական գործունեության մասին է խոսքը: Իսկ մնացած դեպքերում արդարադատության նախարարությունը կարող է միջամտել: Եթե օրինական է գործունեությունը, որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտելու, կասկածներ կլինեն՝ բազմաթիվ լծակներ կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31