Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները կարող են նաեւ բիզնես անել. Հանրային միջոցներից սնվող ՀԿ-ները պետք է աուդիտի ենթարկվեն. կառավարություն

Հոկտեմբեր 06,2016 16:05

Այսօր կառավարությունը Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծերի փաթեթ է ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքում մի շարք դրույթներ են փոխվել. «Գործող կարգով ՀԿ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների միավորման տեսակ է, այսօր առաջարկվում է, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք կարող են լինել ՀԿ անդամ: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Կազմակերպությունը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել՝ միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու ուղիով: Ինքը կարող է տնօրինել իր գույքը: Արգելք կա, թե ովքեր կարող են լինել ՀԿ-ի հիմնադիր»:

Այս օրենքի քննարկման ժամանակ ՀԿ-ները դժգոհում էին հատկապես աուդիտի հետ կապված դրույթից: Նախարարն ասաց, որ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանրային միջոցները, ապա ՀԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվա մայիսի 30-ը հրապարակել իր հաշվետվությունը: Չհրապարակելու համար վարչական պատասխանատվության կենթարկվեն, սկզբում՝ նախազգուշացում, հետո՝ ծանր պատասխանատվություն:

Տարանջատում է մտցվելու՝ ՀԿ-ն հանրայի՞ն միջոցներից է սնվում, թե՞ մասնավոր ֆինանսավորում ունի:

ՀԿ-ներին այս նախագծով նաեւ իրավունք է վերապահված շահառուների համար դատարան դիմելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31