Գործուղման մեջ լինելու պատճառով, այսօր կառավարության նիստին ներկա չէր գյուղատնտեսության նոր նախարար Իգնատի Առաքելյանը: Նրան փոխարինում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, որը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում արդեն սկսվել է խաղողի մթերման գործընթացը, 90 հազար տոննա մթերվել է եւ մինչ այս պահը խնդիրներ չկան: Այն դիտարկմանը, թե մթերում լինում է, բայց գյուղացիների գումարները չեն վճարվում, Ռոբերտ Մակարյանն ասաց, որ հնարավորինս կարճ ժամկետներում վճարվելու է:
Հարցին, թե ինչը փոխվեց, որ նախկին կառավարության օրոք չէր ստացվում պարոն Մակարյան ասաց, որ ֆինանսական նոր մեխանիզմներ են մշակում, որն առաջիկայում կներկայացնեն:
Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ կառավարությունը սուբսիդավորի խաղողագործությունը ինչպես որ Վրաստանն է սուբսիդավորում, Ռոբերտ Մակարյանն ասաց, որ գյուղատնտեսության ծրագիրը վերանայում են եւ շատ բաներ են հնարավոր:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Աղավնաձորի խաղողագործների խնդիրներին, պարոն Մակարյանն ասաց, որ գումարները վճարվում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ