«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը արաբագետ Գոռ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ` ինչո՞ւ է Ռուսաստանը Սիրիայում տեղակայել С-300 զենիթահրթիռային համակարգի կայանքը: Հիշեցնենք` երկու օր է, ինչ նորագույն ՀՕՊ համակարգի տեղափոխումը Սիրիա իրարանցում է առաջացրել Արեւմուտքում:
Ըստ արաբագետի` ռուսական ՀՕՊ-ը սիրիական ամբողջ տարածքը «ծածկելու» համար է. «Առաջնահերթ, խնդիրը ԱՄՆ-ի հավանական «միջամտությունն» է: Հաշվի առնենք Ջոն Քերրիի վերջին հայտարարությունները, որ «Ռուսաստանը թող զգուշանա` կլինեն պայթյուններ, պարկերով դիակներ…»: Այս ամենն ասվում է պետքարտուղարի մակարդակով, ուստի Ռուսաստանի անվտանգության ուժերն այդ կերպ են փորձում ապահովել իրենց ներկայությունը»:
Գոռ Գեւորգյանը նաեւ նկատեց, որ ներկայում ՌԴ-ն Սիրիայում ավելի հստակ դիրքեր եւ արդյունքներ ունի, քան Միացյալ նահանգները. «Ընդհանուր առմամբ` վերջինս եւս ունի հաջողություններ, բայց կարողացավ ստեղծել կառավարելի քաոսային իրավիճակ` ձգտելով բերել նոր քաղաքական մոդել` Սիրիայի մասնատման կամ նոր իշխանության տեսքով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ