Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրաֆուտբոլ»-ը նամակ ուներ վարչապետին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 15:08

Այսօր կառավարության շենքի առաջ ցուցարարների նոր խումբ կար` «Եվրաֆուտբոլ» ընկերության աշխատակիցները, որոնք եկել էին վարչապետ Կարեն Կարապետյանին նամակ հանձնելու: Aravot.am-ի հետ զրույցում «Եվրաֆուտբոլ» ընկերության իրավաբանական տնօրեն Մառլեն Սմբատյանն ասաց, որ Հարկային նոր օրենսգրքի անցումային դրույթներում պետական տուրքի մասին փոփոխություն է տեղի ունեցել, որով վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով կազմակերպման պետական տարեկան տուրքը 5 անգամ ավելացվել է:

cuic-1

Մառլեն Սմբատյանի համոզմամբ այդ որոշումը «հղի է բացասական հետեւանքներով». «Աշխատատեղեր կփակվեն, բարձր տեխնոլոգիաների մասնագետները կարտագաղթեն, բացի այդ, նշված դրույթն ուժի մեջ մտնելուց հետո ոլորտում գործող 4 ընկերություններից առնվազն երեքը կանգնելու են փակման շեմին, այսինքն` ձեւավորվելու է մենաշնորհ»,-ասաց ընկերության իրավաբանը:

Aravot.am-ի հարցին, թե կառավարության պատասխանատուները վստահեցնում էին, որ տնտեսվարողների հետ քննարկումներ են եղել եւ նրանց հուզող հարցերը նույնպես ընդգրկվել են օրենսգրքում, Մառլեն Սմբատյանն ասաց, որ այդ դրույթն անցկացրել են հապճեպ, երկրորդ ընթերցումից անմիջապես առաջ եւ իրենց հետ որեւէ մեկը որեւէ հարց չի քննարկել:

cuic-2

Ըստ նրա այսօր եկել են, որպեսզի նամակ հանձնեն վարչապետին, քննարկեն, թե ինչ հնարավոր լուծումների տարբերակ կա. «Մենք մեր լուծումներն ունենք, որոնք եւ լրացուցիչ հարկային եկամուտներ կբերեն պետական բյուջե եւ ներդրողներ կգան»:

Մանրամասները` տեսանյութում

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31