Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը 1999թ-ին հռչակել է «Արժանապատիվ աշխատանք» գաղափարը, որը ներառում է 4 հիմնական տարրեր.
– զբաղվածություն, որը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում և աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար բավարար միջոցների առկայություն;
– աշխատանքային իրավունքներ և նրանց ապահովումը;
– առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, սոցիալական պաշտպանվածություն;
Կարդացեք նաև
– սոցիալական երկխոսություն և սոցիալական գործընկերության համակարգի զարգացում:
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան հանդիսանում է Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի անդամ և հոկտեմբերի 7-ը նշում է իբրև Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր:
Անդրադարձ կատարելով մեր երկրում ստեղծված իրավիճակին, կարելի է փաստել, որ մեր ազգաբնակչության գերակշռող մասը արժանապատիվ աշխատանքից շատ է հեռացել:
Այսօր առկա է 18-19% գործազրկություն, որը հասարակությանը բերել է աղքատության, որը կազմում է 37-39%:
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան Ո՛Չ է ասում.
– աղքատությանը,
– գործազրկությանը,
– արտագաղթին,
– սոցիալական բևեռացմանը,
– կոռուպցիային:
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան բարձրաձայնում է առաջնահերթությունները.
– զբաղվածության ապահովում,
– անվտանգ աշխատանք,
– սոցիալական երաշխիքների ընդլայնում և ապահովում,
– աշխատավարձի ինդեքսավորում,
– ոչ ֆորմալ զբաղվածության նվազեցում:
Միայն վերը հիշատակված առաջնահերթությունները ապահովելու պարագայում հնարավոր է խոսել արժանապատիվ աշխատանքի մասին, հակառակ պարագայում աշխատող քաղաքացիների բարեկեցության մասին խոսելը կլինի ավելորդություն:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար