Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին՝ ծանրորդ Նորայր Վարդանյանը, որն 94 կգ քաշային կարգում ԱՄՆ-ի 2008 թվականի չեմպիոնն է, ժամանակավորապես հեռացվել է մրցումներից:
NEWSru.co.il-ը, հղում անելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջին, տեղեկացնում է, որ մարզիկը կասկածվում է արգելված նյութ՝ դեհիդրոքլորմետալտեստոստերոն, օգտագործելու մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.news.am-ի