«Չմոռանանք, որ նրանք Սիրիայի քաղաքացիներ են: Հաշվի առնենք նրանց կարծիքը` ուզո՞ւմ են մնալ այդ երկրում, թե՞ տեղափոխվել»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հալեպահայության ճակատագրին, ասաց արաբագետ Գոռ Գեւորգյանը:
Նա նշեց, որ սիրիական հակամարտության հետեւանքով մինչ օրս 120 հայ է զոհվել, բայց սիրիահայերը պայքարում են իրենց հայրենիքի համար. «Սիրիայում ունենք ահռելի քանակության պատմամշակութային արժեքներ` հոգեւոր բաղադրիչով: Եթե սիրիահայերը դուրս եկան` դրանք կորած են: Եթե ուզում ենք տարհանել, պետք է հասկանանք, որ Սիրիայում էլ ոչինչ չունենք անելու»:
Արաբագետի խոսքով` ՀՀ-ից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունն էական նշանակություն չունի. մեր հայրենակիցներին օգնելու համար պետք է գործակցել կառավարական ուժերի հետ: Ըստ Գոռ Գեւորգյանի` Մերձավոր Արեւելքի հայկական սփյուռքն օրհասական կարգավիճակում է, քանի որ տարածաշրջանը փոխում է իր կրոնական պատկերը, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի հարկ եղած դեպքում իր հայրենակիցների օգնության ռազմավարական ծրագիր ներկայացնելուն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ