Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմող կողմերը չեն ուզում, որ Սիրիական հակամարտությունը դադարի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 14:15

«Հրադադարը որոշակի հույս ներշնչեց, սակայն օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հրաժարվում է շարունակել գործակցել ՌԴ-ի հետ` Սիրիական հակամարտության կարգավորման հարցում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` ասաց արաբագետ Գոռ Գեւորգյանը:

Նրա բնորոշմամբ` պատերազմող կողմերից ոչ մեկը չի ուզում, որ հակամարտությունը դադարի. «Առաջնահերթ դա չեն ուզում ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն: Վերջինս ապավինում է այն գործոնին, որ Բաշար Ասադը պետք է մնա: Եթե պետք է մնա, պատերազմը կշարունակվի: Նրան հեռանալ պետք չէ, բոլոր հնարավոր միջոցներով կառչած է իշխանությունից: ՌԴ-ն ուզում է իրավիճակը հասցնել այն աստիճանի, որ չափավոր ընդդիմությունը` «Նուսրայի ճակատը», ստիպված օգնություն խնդրի ԻՊ-ից, այսինքն` չափավոր ընդդիմություն այլեւս չլինի: ԱՄՆ էլ պնդում է, որ «Նուսրան» չափավոր ընդդիմություն է»:

Բանախոսի դիտարկմամբ` սիրիական հակամարտությունը ճգնաժամային եւ օրհասական փուլում է. «Առաջիկայում հնարավոր է` այդ վիճակը խորանա»:

Գոռ Գեւորգյանը նաեւ նկատեց, որ Թուրքիան շահագրգռված է Սիրիայում ունենալ իր ներկայությունը, ինչը խրախուսում է ԱՄՆ-ն. «Առանց ձեռքբերման` Թուրքիան Սիրիայից հետ չի վերադառնալու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31