Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաձոր համայնքի ղեկավարը ընտրություններում պարտվելուց հետո  սկսել է ճամփա սարքել

Հոկտեմբեր 06,2016 14:10

Սեպտեմբերի 18-ի ընտրություններում Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքում համայնքի ղեկավարի երկու թեկնածու կար՝ գործող գյուղապետ Սուրեն Քոչարյանը եւ նախկին գյուղապետ Վարդան Սարդարյանը:  Վ. Սարդարյանը ստացավ 187 քվե, Ս. Քոչարյանը՝ 162: Վերջինս Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոքարկեց ընտրությունների արդյունքները, քվեների վերահաշվարկ կատարվեց: Սակայն վերահաշվարկի արդյունքում թեկնածուներին տրված ձայների քանակը չփոխվեց:

Վ. Սարդարյանն ասաց, որ ինքը սեպտեմբերի 23-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից համայնքի ղեկավարի մանդատ է ստացել, սեպտեմբերի 29-ից պետք է ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը: Սակայն  Սուրեն Քոչարյանը մտադիր է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 30-ը պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար: Վ. Սարդարյանն ասաց, որ Լուսաձորում համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունները կայացել են 2012թ. սեպտեմբերի 23-ին: Այդ ընտրություններում կրկին համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ 2005 թվականից համայնքը ղեկավարող Սուրեն Քոչարյանը եւ Վարդան Սարդարյանը; Վերջինս ասաց, որ նախորդ ընտրություններից հետո 4 տարի ժամկետն անցել է, սեպտեմբերի 29-ից ինքը պետք է ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքերով՝ Ս. Քոչարյանը հանձնում-ընդունում չկատարելով՝ ասում է, որ 2008 թ. ՏԻՄ ընտրությունները կայացել են հոկտեմբերին, հետեւաբար ինքը պետք է համայնքապետի պաշտոնը նորից ստանձներ 2012թ. հոկտեմբերից եւ այդ պաշտոնում պետք է աշխատի 4 տարի՝ մինչեւ 2016թ. հոկտեմբեր:

Վ. Սարդարյանն այլ համայնքների փորձը աչքի առաջ ունենալով, մտավախություն ունի, որ հեռացող գյուղապետ Սուրեն Քոչարյանը մինչեւ հոկտեմբերի 30-ը Լուսաձորում գործարքներ կիրականացնի: Վ. Սարդարյանը հայտնեց, որ ընտրություններում պարտված Սուրեն Քոչարյանը նախկինում բարեգործից 2 միլիոն դրամ է ստացել, որպեսզի Լուսաձոր համայնքում ճանապարհ կառուցի, սակայն դա չի արել, հիմա է ձեռնամուխ եղել ճանապարհի շինարարությանը:

Վ. Սարդարյանի վկայությամբ՝  միաժամանակ 2 գյուղապետի խնդիր կա նաեւ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար համայնքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31