Հոկտեմբերի 5-ին Հանոյում՝ ՌԴ մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ ՎՍՀ-ում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների մամլո ասուլիսը՝ ԵԱՏՄ – Վիետնամ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ, դեսպանները, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության եվրոպական շուկաների դեպարտամենտի ղեկավարը:
Իր ելույթում դեսպան Ռաիսա Վարդանյանը ՀՀ Կառավարության անունից շնորհավորել է Վիետնամի կառավարությանը՝ ԵԱՏՄ հետ առաջին ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ներկայացրել առաջիկա տարիներին համաձայնագրի կատարման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանից Վիետնամ ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորություններին:
Ելույթներից հետո ԵԱՏՄ դեսպանները, առևտրական ներկայացուցիչները և վիետնամցի պաշտոնյաները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա էին 50-ից ավելին վիետնամական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագիտական անձնակազմի և առևտրական ներկայացուցիչներ, Վիետնամի գործարար շրջանակների անդամներ:
ՀՀ ԱԳՆ