Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել

Հոկտեմբեր 06,2016 13:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը, որը կազմված էր ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ անցկացրած 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 8 քաղաքային համայնքներից 6-ում` Սևանում, Վարդենիսում, Արթիկում, Սիսիանում, Կապանում և Մարտունիում, համայնքի ղեկավարի թեկնածուները բացել են նախընտրական հիմնադրամներ:

Թեկնածուներն օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31